Լիտվայի խորհրդարանի 14 պատգամավորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել վերջին մի քանի օրերի ընթացքում բանտարկված՝ լրագրող Աֆղան Մուխթարլըին և ադրբեջանական ոստիկանության կողմից կալանավայրում բռնությունների ենթարկվող Նիջաթ Ամիրասլանովին:

 

Պահանջ ներկայացրած պատգամավորները Լիտվայի խորհրդարանի՝ Ադրբեջանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների զբաղվող հանձնաժողովի և «Հայրենիքի միություն և ազատ դաշինք» կուսակցության անդամներն են: Այս մասին հայտնում է լիտվական 15min.lt կայքը:

 

«Ադրբեջանը միջազգային իրավունքի նորմերի անունից հանդես է գալիս միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է իր շահերին: Սակայն առաջին հերթին հենց ինքը պետք է հարգի և հետևեի այդ նորմերին». պատգամավորների պահանջագիրը և հորդորը՝ ուղարկված Լիտվայում Ադրբեջանի դեսպանատուն, դեռևս մնում է անպատասխան: