Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովային:
Փաստաբանը բացատրել է, որ ՄԻԵԴ-ը կիրառել է ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին կանոնակարգի 39-րդ կանոնը: Դրանք պարտադիր են և օգտագործվում են, եթե դատարանը գտնում է, որ դիմումատուն վտանգված է: