ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է ԵԱՀԿ առաքելության անդամների պատանդառությունն Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում և պահանջել ազատ արձակել նրանց: Այս մասին հայտնում է lenta.ua-ն:
«Գլխավոր քարտուղարը քննադատում է գրոհը և ԵԱՀԿ ռազմական դիտորդների, ինչպես նաև նրանց ուղեկցող մի շարք ուկրաինացիների առևանգումն ու պատանդառությունը և հայտնում, որ ովքեր շարունակում են անօրինական գործողությունները, կենթարկվեն պատասխանատվության իրենց գործողությունների համար»,- ասվում է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դուջարիկի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ Պան Գի Մունը կոչ է անում պատասխանատուներին «անհապաղ ազատել զինվորականների միջազգային խմբին՝ առանց որևէ պայմանի։