«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին։
Այս մասին Ազատության հրապարակում կազմակերպած ասուլիս-քննարկման ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը։
Վերջինս, խոսելով իրենց այսօրվա ասուլիս քննարկման օրակարգի մասին` հայտարարեց, որ քաղաքապետարանն արգելել է այսօր վրան տեղադրել՝ պատճառաբանելով, որ այն կարող է վնասել հուշարձանները։ Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ այսօր` մինչև 24։00-ն, իրենք ունեն իրազեկում՝ ակցիա անելու համար։ Իսկ իրենց հետագա քայերի մասին կտեղեկացնեն ավելի ուշ։