Բազմամարդ բողոքի ցույցով վանաձորցիներն այսօր փակել էին Լոռու դատախազության առջևի՝ քաղաքի կենտրոնական Մյասնիկյան փողոցն ու պահանջում էին ազատ արձակել երեք տարի առաջ Լոռու «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության համար կալանավորված Սամվել Դիլոյանին: Այս մասին տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը:

 

 

Հիշեցնենք, որ փաստաբանի մահվան դեպքի վերաբերյալ խմբակային սպանության և խմբակային խուլիգանության հոդվածներով երեք տարի մեղադրանքը պաշտպանելուց հետո օրերս մեղադրող դատախազները հրաժարվեցին իրենց իսկ առաջադրած՝ երեք մեղադրյալների վերաբերյալ խուլիգանության, իսկ նրանցից մեկի վերաբերյալ նաև սպանության մեղադրանքից: Եվ արդյունքում՝ փաստաբանի սպանության համար երեք մեղադրվողներից Արեն Վերանյանը ապացույցների բացակայության հիմքով արդարացվեց ու ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճում:

 

 

Վանաձորցիները պահանջում են ազատել նաև մյուս մեղադրյալին՝ Սամվել Դիլոյանին: