Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված եւ իրականացվող քայլերը «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր եւ դատական իշխանությունների ուշադրությունն է հրավիրում Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններիկողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա:
«Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման եւ ազատ արձակման համար, քանզի նախորդ իշխանությունների կողմից նրանկատմամբ կայացված անարդար դատավճռի չեղարկումը եւս մեկ շատ կարեւոր քայլ կլինի իրավական Հայաստան կառուցելու ճանապարհին»,-նշվում է հայտարարության մեջ: