Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրավապահ մարմիններից պահանջել Է Ռուսաստանն ազատել խայտառակությունից եւ ողբերգություններից՝ քաղաքական հողի վրա կատարվող սպանություններից: «Հարկ Է ամենալուրջ ուշադրությունը նվիրել ռեզոնանսային, այդ թվում՝ քաղաքական աստառով կատարվող հանցագործություններին»,- մատնանշել Է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով ներքին գործերի նախարարության կոլեգիայի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

«Անհրաժեշտ Է, վերջապես, Ռուսաստանն ազատել խայտառակությունից եւ ողբերգություններից, ինչպիսին այն ողբերգությունն Էր, որը մենք բոլորովին վերջերս ապրեցինք եւ տեսանք՝ նկատի ունենալով Բորիս Նեմցովի սպանությունը, հանդուգն սպանությունը մայրաքաղաքի հենց կենտրոնում»,- ընդգծել Է Պուտինը:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտինկովը մարտի 4-ին հայտարարել Է, որ Բորիս Նեմցովի սպանության գործում կան կասկածյալներ: Ըստ որում Բորտինկովը նշել Է, որ «կասկածյալներ կան միշտ»:

 

Բորիս Նեմցովը գնդակահարվել Է փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին: Երբ քաղաքական գործիչը քայլում Էր ծանոթուհու՝ 23-ամյա ուկրաինուհի ֆոտոմոդել Աննա Դուրիցկայայի հետ, նրա վրա են արձակել վեց գնդակ, որոնցից չորսը դիպել Է նպատակակետին: Քաղաքական գործիչը տեղում մահացել Է, նրա ընկերուհին չի տուժել: Հարձակման կապակցությամբ հարուցվել Է քրեական գործ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով, կատարվում Է մարդասպանների որոնում: