Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարզուկի Դարուսմանը հայտարար Է, որ ԿԺԴՀ-ում «խղճի կալանավորներին» ազատելու համար անհրաժեշտ Է ոչ միայն պաշտոնանկ անել նրա առաջնորդ Կիմ Չեն Ընին, այլեւ քաղաքական ասպարեզից հեռացնել նրա ամբողջ ընտանիքը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
«Ես կարծում եմ, որ առաջնահերթ կարեւորության խնդիրն Է՝ անհապաղ ազատել այդ 80, նույնիսկ 100 հազար կալանավորներին եւ վերացնել այդ ճամբարները,- ասել Է նա գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:- Բայց դա կարող Է տեղի ունենալ սոսկ այն դեպքում, եթե այդ համակարգը, որը կառուցված Է անձի պաշտամունքի վրա, լիովին ոչնչացվի»:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ նա հավելել Է, որ «դա անելու միակ միջոցը Կիմին եւ նրա ընտանիքը հեռացնելն Է, ասպարեզից նրանց վերացնելը»: