«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիրների և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումները և պահանջում անհապաղ դադարեցնել դրանք:
Հայաստանի համար բախտորոշ այս շրջափուլում ներկայիս իշխանական վարչակարգն իր ապաշնորհ կառավարման հետևանքով Հայաստանը կանգնեցրել է արտաքին լրջագույն մարտահրավերներին դեմ հանդիման։
Թշնամական երկրների նույնիսկ ստորադաս կառավարիչները հանդգնում են մեր պետության հետ խոսել բացահայտ ծաղրի, սպառնալիքի և պատերազմի հռետորաբանությամբ, իսկ դաշնակից երկրների հետ հարաբերությունները իջել են նվազագույն մակարդակի։
Պետության առջև ծառացած լրջագույն խնդիրները՝ սոցիալ տնտեսական ծանրագույն վիճակը, ներհասարակական թշնամանքն ու անհանդուրժողականությունը, պետական ինստիտուտների նսեմացումը և դրանց հանդեպ արհամարհանքը դարձել են ներպետական սպառնալիքներ։
Այս խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ լռեցնելու, կառուցողական քննադատությանը բացառապես անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը:
Սեպտեմբերի 25-ին հապշտապ անցկացված դատաքննությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը հոգևարք ապրող իշխանությունների արատավոր այս ուղեգծի շարունակությունն է, որի միջոցով փորձ է կատարվում'
1․ խաթարել ս․թ․ հոկտեմբերի 8-ին Եռյակի նախաձեռնած համապետական հանրահավաքը,
2․ շեղել հասարակության ուշադրությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի ամբողջական տապալումից, որի հետևանքով արձանագրվել է ավելի քան 1200 մահ,
3․ կանխել արցախյան բանակցային գործընթացում թույլ տված ամոթալի սխալների հետևանքով հասունացող ներիշխանական ճգնաժամը,
4․ խուսափել թշնամի երկրի ղեկավարության հետ խայտառակ գաղտնի համաձայնությունների բացահայտման սկանդալից,
5․ հասարակական տրամադրությունները ուղղորդել այլ ուղղությամբ՝ փորձելով հետաձգել իշխող վարչակարգի անփառունակ հեռացումը։
Բացարձակ անթույլատրելի և դատապարտելի համարելով իշխանությունների այս արատավոր գործելաոճը՝ պահանջում ենք անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումներն ու հալածանքները:
Հապաղումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ մեր պետության և ժողովրդի համար։
Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի։
«Հայրենիք» կուսակցություն
Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» կուսակցություն
15:17 - 26.Սեպտեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
22/05/23 10:15
Տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատ արձակվի․ Վազգեն Մանուկյան
21/07/21 13:25
15 մլն դրամի գրավը վճարելու պահից Արմեն Չարչյանը անհապաղ պետք է ազատ արձակվի. նա վերցնելու է մանդատը. պաշտպան
28/02/21 16:59
Արա Սաղաթելյանն անհապաղ պետք է ազատ արձակվի. Արսեն Բաբայան
24/11/20 21:08
ԱԻ նախարարն այցելել է Լուսակերտ ուսկենտրոն, ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոն
26/09/20 00:12
Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է. Ռուբեն Մելիքյան
15/05/23 12:55
«Ակնկալում եմ, որ ՀՀ արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները»
10/04/23 12:22
Վանեցյանը հարցազրույց է տվել «Շարղ»-ին․ ընդգծվել է Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքը կյանքի կոչելու հարցը
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
22/02/21 20:35
Սա հերթական փաստարկն է, որ «Գագիկ Սողոմոնյանի» գործով անցնող անձինք պետք է ազատ արձակվեն. Մելոյան
01/01/21 13:04
Հունվարի 1-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
28/09/20 14:35
Գագիկ Ծառուկյանը ունի միջազգային կապեր. նա օր առաջ պետք է ազատության մեջ լինի. Զոհրաբյան (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան