ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ հիացմունքն եմ հայտնում տիկին Գայանեի և նրա ընտանիքի նկատմամբ, խոնարհվում նրա որդու հերոսության առաջ։
Նման ընտանիքների շնորհիվ է մեր ժողովուրդը հազարամյակների միջով անցել ու բազմաթիվ սխրանքներ գործել։
Այն շինծու գործը, որով այս իշխանությունն ուղղորդեց ու կալանավորեց որդեկորույս մորը, մեծ հարված է մեր ժողովրդի զգացմունքներին ու արժանապատվությանը։
Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը ղեկավարող անձը զուրկ է ոչ միայն ազգային մտածողությունից ու արժեքներից, այլև փոքրոգի մարդ է։
Եվ ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ մենք տեսնում ենք մեկ այլ ընտանիք, որը կործանում է ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երեխաների ապագան։
Տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից»: