Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման աշխատանքային խմբի ներկայացուցիչները զանգվածային անկարգությունների մասնակիցներին կոչ են արել հանձնել զենքը և ազատել գրաված շենքերը, հակառակ դեպքում նրանք «խստորեն կպատժվեն օրենքով»:
«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, հանձնվել իրավապահ մարմինների աշխատակիցներին, ազատել բոլոր գրաված շենքերը և տրանսպորտային հաղորդակցուղիները»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարության նիստը կկայանա այսօր' փակ ռեժիմով, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին այնտեղ չեն թողնի:
Աշխարհի քաղաքական գործիչներն արտահայտվել են երկուստեք ուժի կիրառման դեմ և ընդդիմության առաջնորդներին և իշխանության ղեկավարներին կոչ են արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը: ԱՄՆ-ն և Գերմանիան հայտարարել են, որ չեն բացառում պատժամիջոցների կիրառումն իրադրության հետագա սրման դեպքում: