Ինչպես հայտնում է itar-tass-ը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի ներկայիս իշխանությունների' ժնևյան պայմանավորվածություններն անհապաղ կերպով կատարելու վրա: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության Facebook-ի էջում:

 

Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ժնևյան պայմանավորվածությունների շարունակական քննարկումը հիմնակում կհստակեցնի բռնություն և ուժ կիրառելու բացառման կետերը և ազգային երկխոսություն կսկսի բոլոր հիմնական քաղաքական ուժերի և շրջանների մասնակցությամբ:

 

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել սերտ շփումները' Ուկրաինայում իրադարձությունների շուտափույթ կարգավորման շահերից ելնելով:

 

«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները շարունակել են միջազգային համագործակցության հնարավորության քննարկումը' Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով Ժնևում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ»,-ասել են գերատեսչությունում: