ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Իրանի և Ռուսաստանի հետ, ինչպես նաև կոալիցիայի գործընկերների հետ Սիրիայում քաղաքական փոփոխությունների համար, հայտնում է Reuters-ը: Այդ մասին նա հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Նրա խոսքով' Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիային ռազմական օգնություն ցույց տալու որոշում է կայացրել Բաշար Ասադի թուլության պատճառով:

 

Օբաման նշել է, որ Ռուսաստանի կոալիցիայի մեջ մտնում են միայն Իրանը և Սիրիան, իսկ ԱՄՆ-ի կոալիցիայի մեջ մնացած բոլոր երկրները: