ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ծրագրերը նպատակաուղղված են Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորմանը. հայտնում է trend.az-ը:
Նախագահն այս մասին հայտնել է Սպիտակ տանը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Նոյեմբերի վերջերին Ժնևում «Վեցնյակի» ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը հնարավորություն է ստեղծում վերջնականապես վերացնել անվտանգության ոլորտի մարտահրավերները, որոնց հետ ԱՄՆ-ն ընդհարվում է վերջին տասնամյակի ընթացքում, և այնպես անել, որ Թեհրանը կանխի իր միջուկային ծրագրի զարգացումը,-ասել է ԱՄՆ-ի նախագահը և հավելել,-Իմ նպատակը խնդրին դիվանագիտական մոտեցում և Լուծում տալն է»: