Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագիրը «վեցյակին» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) ավելի շատ Է հարկավոր, քան Թեհրանին: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հայտնել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

 

 

«Բանակցային գործընթացի բոլոր կողմերը՝ Իրանը եւ «վեցյակի» երկրները, ձգտում են վերջնական միջուկային գործարք կնքել: Սակայն «վեցյակին» դա ավելի շատ Է անհրաժեշտ, քան Իրանին»,-նրա խոսքը մեջբերել Է ԻՌՆԱ գործակալությունը: Արեւմուտքին արդեն չի հաջողվի «իր պատժամիջոցներն իրականացնել առաջվա պես», պարզաբանել Է Իսլամական Հանրապետության նախագահը:

 

 

«Մենք մեզ համար պարտադիր ենք համարում իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության հասնելու ճանապարհով շարժվելը՝ պայմանով, որ հակառակ կողմը ազնվություն դրսեւորի»,-հավելել Է Ռոուհանին:

 

 

Նա նշել Է, որ մինչեւ պայմանավորված ժամկետը վերջնական համաձայնության հասնելու ճանապարհը շատ դժվարին Է լինելու: Դեռեւս մնում են բազմաթիվ տեխնիկական, իրավական, քաղաքական եւ տնտեսական հարցեր, որոնք պետք Է լուծվեն կողմերի բանակցությունների միջոցով, հավելել Է Ռոուհանին:

 

 

«Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը վճռականություն կցուցաբերեն կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետում միջուկային գործարքը կնքելու հարցում»,-ասել Է Իրանի նախագահը:

 

 

Ապրիլի 16-ին ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի քարտուղար Քեթրին Ռեյը հայտարարել Է, որ «վեցյակի» եւ Իրանի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Վիեննայում ապրիլի 22-23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: