Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կստորագրվի սահմանված ժամկետում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիին:
«Մենք միջազգային «վեցնյակի» հետ բանակցություններում ճիշտ ուղու վրա ենք, ուստի համաձայնության հասնելու հավանականությունը նոյեմբերի 24-ին բարձր է»,- ասել է Իրանի նախագահը:
Ռոուհանին խոստովանել է, որ «վերջին բանակցությունները հեշտ չեն եղել, բայց փորձը ցույց է տալիս, որ վերջնական հաջողությունն իրական է»:
Իրանի նախագահը նշել է, որ «Իրանի տնտեսության զարգացումը կախված է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների բարելավումից»: Նա կարևորել է հարևան պետությունների և համաշխարհային տերությունների հետ հարաբերությունների ամրապնդումը, «չնայած սահմանված պատժամիջոցներին»: