ԱՄՆ-ի կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը չպետք է բարդացնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միջազգային հանրությունը համակարծիք է Իրանի միջուկային ծրագրի խնդրի դիվանագիտական լուծմանը»,- ընդգծել է նա:
Էռնեստի խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը կայանում է նրանում, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա»: «Այս խնդիրը կիսում է նաև Իսրայելի վարչապետը»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Իսրայելական կառավարության ղեկավարը, ով Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի թեժ հակառակորդներից է, մարտի 3-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում ելույթ կունենա:
«Իրանն աշխարհում ահաբեկչություն հովանավորող գլխավոր երկիրն է,- պնդում է Նեթանյահուն:- Պատկերացրեք՝ ինչ տեղի կունենա, եթե նրա ձեռքում միջուկային զենք հայտնվի»:
ԱՄՆ-ի ադմինիստրացիան արդեն ակնարկել է, որ հավանության չի արժանացնում երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի գաղափարը: