Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 11-ին, Օմանի մայրաքաղաք Մասկատում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչին:

 

«Նոյեմբերի 11-ի Մուսկատում տեղի կունենա իրանական միջուկային խնդրի հարցով բանակցությունների լիարժեք փուլը»,- ասել է Լուկաշևիչը: