Իրանի ԱԳ նախարարությունը և միջազգային միջնորդների «վեցնյակը» այսօր վերջակետ են դրել իրանական միջուկային ծրագրի շուրջ երկար տարիներ շարունակվող բանակցություններին' փոխանցում է LifeNews-ը:

 

 

Սերգեյ Լավրովի խոսքով' բանակցող կողմերը համաձայնեցրել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը և Իրանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը:

 

 

«Ռուսաստանն ակտիվ մասնակցություն կունենա Իրանի հարցով համաձայնագրի իրականացման գործընթացին»,- հայտարարել է Լավրովը, նշելով, որ համաձայնագիրը լիովին համապատասխանում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգին: