Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում հաջողվել Է առաջընթացի հասնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին լրագրողներին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: «Մենք զգալի առաջընթացի ենք հասել,-ասել Է նա:-Լարված աշխատանք Է ընթանում»:

 

 

Մարտի 19-ին Իրանի ԱԳ նախարարության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերի դեպարտամենտի տնօրեն Համիդ Բայեդինեժադը հայտարարել Է, որ դեռեւս չի հաջողվել համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի վիճելի հարցերի շուրջ:

 

 

«Միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց կա, բայց վիճելի հարցերի վերաբերյալ համաձայնության հասնել դեռեւս չի հաջողվել,-ասել Է նա:-Եթե անհրաժեշտ լինի, մենք, իհարկե, մեր հանդիպումները կերկարաձգենք մինչեւ հանգստյան օրերի վերջը, սակայն, որքան ես գիտեմ, դրա վերաբերյալ առայժմ որոշում չկա: Մենք մարտի 21-ին տոնում ենք Նովրուզը, բայց դա խոչընդոտի չի լինի բանակցությունները շարունակելու համար»:

 

 

Ըստ ՏԱՍՍ-ի՝ դիվանագետը նաեւ չի կարողացել հայտնել, թե բանակցությունների հերթական փուլին արդյոք պետք Է սպասել հաջորդ շաբաթ:

«Կցանկանայի հիշեցնել, որ համաձայնության հասնելու վերջնական ժամկետը հունիսի վերջն Է, այլ ոչ թե մարտի վերջը»,-ընդգծել Է Բայեդինեժադը: