Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը կարող է տարածաշրջանում լուրջ փոփոխություների հիմք դառնալ: Ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ Ռուդիկ Դանիելյանը: «Ոչ միայն տարածաշրջանային փոփոխությունների մասին է խոսքը, այլ' ընդհանրապես աշխարհաքաղաքական փոփոխությունների: Այստեղ շատ կարևոր հանգամանք է այն, որ Ռուսաստանի և Ար ևմուտքի միջև այս լարված մթնոլորտում Իրանի միջուկային հիմնախնդիրը հանդիսացավ այն կետը, որի շուրջ փոխըմբռնում եղավ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Դանիելյանը:
Նա ընդգծեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը ցույց է տալիս, որ Արևմուտքը, ՌԴ-ն ու Չինաստանը պատրաստ են համակերպվել տարածաշրջանում Իրանի նոր դերի հետ: «Նույնը չի կարելի ասել Մերձավոր Արևելքի որոշ երկրների, մասնավորապես, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների մասին: Դրա վառ ապացույցն է այն, որ երկու օր առաջ Թուրքիայի Նախագահը շատ կոշտ հակաիրանական հայտարարությամբ հանդես եկավ, որը կարծես թե ուղերձ էր «վեցնյակի» երկրներին առ այն, որ իրենք պատրաստ չեն Իրանի նոր' առավել ակտիվ դերակատարմ անը տարածաշրջանում»,- նշեց իրանագետը:
Նա նկատեց, որ Սաուդյան Արաբիան նույնպես բավականին ակտիվ ներգրավվել է տարածաշրջանային գործընթացներում, ինչը երևում է Եմենի օրինակով: Իրանագետի գնահատմամբ' Եմենում իրականացվող օդային հարվածները որոշակի չափով ուղղած են նաև Իրանի շահերի դեմ:
Լոզանում 8 օր տևած բանակցությունների արդյունքում Իրանի և «վեցյակի» երկրների (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Գերմանիա) միջև համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Ակնկալվում է, որ վերջնական համաձայնագիօրը կողմերը կստորագրեն հունիսին: