Իրանի և համաշխարհային միջնորդների վեցնյակի միջև առաջացած տարաձայնությունները միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար մնում են անփոփոխ: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային:
«Մենք ունենք մոտ ութ շաբաթ: Դա կարճ ժամանակահատված է, իսկ բանակցությունների բացերը դեռևս լուրջ են»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան:
Սակայն նա խոստացել է շարունակել քրտնաջան աշխատանքը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի մոտ ապագայում միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ Թեհրանի հետ: