Պենտագոնի ղեկավար Չակ Հեգելը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններն ԱՄՆ-ին չեն հարկադրի փոխել եվրոպական հակահրթիռային պաշտպանության կառուցման իր ծրագրերն ու որոշումները. հայտնում է infox.ru-ն:
Հիշեցնենք, որ դեռ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունն ԱՄՆ-ին կզրկի եվրոպական հակահրթիռային պաշտպանություն կառուցելու հիմնական փաստարկից: Սակայն Հեգելը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը չի բացառում նաև, որ ԱՄՆ-ն ու նրա եվրոպական դաշնակից երկրներն իրագործեն Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության պլանը:
Հեգելը նաև ավելացրել է, որ հրթիռային պաշտպանության ուղղությամբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործադրած ջանքերը չեն կարող սպառնալիք հանդիսանալ Ռուսաստանի համար: