Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 30-ին հայտարարել է, որ Սիրիայի նախագահական ընտրություններին հետևելու համար դիտորդական պատվարկություն կուղարկի: Պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն հանձնաժողովի անդամ Անտոն Լոպատինը, հանձնա ժողովի արտաքին կապերի բաժնի ղեկավար Իգոր Եվլանովը: Նրանք կաշխատեն Պետդումայի և Դաշնային խորհրդի դիտորդների կազմում:

 

Ավելի վաղ Սիրիայի Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը ուղերձներ էր հղել Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Բրազիլիայի, Վենեսուելայի, Կուբայի, Նիկարագուայի, Բոլիվիայի, Էկվադորի, Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարներին՝ դիտորդներ հրավիրելով Սիրիայի նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

 

Նախագահական ընտրությունները Սիրիայում կկայանան հունիսի 3-ին: