Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն ICTV ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ պատրաստ չէ աջակցել ուկրաինացի քաղաքական գործիչ, նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինին և մեկ այլ թեկնածու, օլիգարխ Պյոտր Պորոշենկոյին՝ նույնիսկ երկրում ճգնաժամի կարգավորման համար: Այս մասին տեղեկացնում է itar-tass-ը:

 

«Մենք ունենք բացարձակապես տարբեր գաղափարական մոտեցումներ։ Ես երբեք չեմ միավորվի Դոբկինի հետ, ինչպես և երբեք չեմ միավորվի Պորոշենկոյի հետ։ Ես չեմ կարող աջակցել օլիգարխիկ թեկնածուին, ինչպես և օլիգարխ նախագահին»,- ասել է Տիմոշենկոն։

 

Ուկրաինայի նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինն, իր հերթին, ասել է, որ պատրաստ է միավորվել նախագահի բոլոր թեկնածուների հետ, բայցի Տյագնիբոկից, քանի որ նա չունի ոչ մի կառուցողական ծրագիր:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրությունները նախատեսված են անցկացնել մայիսի 25-ին: