Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Պարսից ծոցի երկրների և Իրանի համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին' Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

ԵՄ գագաթնաժողովից հետո լրագրողների առջև ելույթ ունենալիս Օլանդը հայտնել է, որ ընդհանուր հանդիպումից առաջ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, և նրանց հանդիպման արդյունքներն ամրագրվել են ընդհանուր հայտարարությունում:

 

«Մեզ անհրաժեշտ է սկսել քաղաքական գործընթաց և այնպես անել, որպեսզի դրանում հավաքվեն (սիրիական հասարակության) բոլոր բաղադրիչները»,- հայտարարել է Օլանդը լրագրողներին ԵՄ գագաթնաժողովից հետո:

 

«Քաղաքական գործընթացը պետք է հաստատվի, և ԵՄ 3 երկրները կգործեն մեկ ուղղությամբ։ Կլինեն, անշուշտ, շփումներ երկրների հետ, որոնց դա վերաբերում է առավելապես»,- ասել է նա: Խոսքը տարածաշրջանի, Պարսից ծոցի երկրների և Իրանի մասին է, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի: