Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում ճեղքում կանխատեսելը դեռևս վաղ է, սակայն ներկայում իրավիճակը շատ ավելի բարենպաստ է հակամարտության գործնական կարգավորման համար: Նման հայտարարությամբ NTV-ի հետ հարցազրույցում հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ճեղքում չեմ կանխատեսի, սակայն մենք հիմա մի իրավիճակում ենք, որը շատ ավելի բարենպաստ է հակամարտության գործնական կարգավորման քայլերով զբաղվելու համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Լավրովն ընդգծել է, որ այս իրավիճակը հնարավոր էր ստեղծել նույնիսկ անցած տարվա սեպտեմբերին, սակայն Օբամայի վարչակազմը պատրաստակամ չէր լուծումների հասնելու հարցում, ինչի հետևանքով էլ Ռուսաստանը դիմել է Թուրքիային նոր գործընթաց սկսելու համար, քանի որ այդ երկիրը գործնական ազդեցություն էր գործում սիրիական ընդդիմության որոշ ներկայացուցիչների վրա: