ՄԱԿ-ը հայտարարել է, որ աջակցում է սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին և օգտակար է համարել խորհրդակցությունները Դամասկոսի և ընդդիմության հետ: «Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում, շատ օգտակար էին գործընթացի խաղաղ կարգավորման համար: Մենք մշտապես աջակցում են ռուսական ջանքե րին»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուջարիկը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, առաջիկա օրերին Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայցուցիչները կմեկնեն Մոսկվա՝ քննարկելու Սիրիայի հարցը: Կոալիցիայի ներկայացուցիչ Բադր Ջամուսը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իրենց հրավիրել է Մոսկվա՝ ավելացնելով, որ կոալիցիան ողջունել է հրավերը:

 

Նախատեսված հանդիպումը կկայանա օգոստոսի 12-13-ին:

 

Մոսկվայում կայացած բանակցությունների առաջին փուլը կայացել է հունվարին, երկրորդը՝ ապրիլին: Նախատեսվում է բանակցությունների երրորդ փուլն անցկացնել սեպտեմբերին: