Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են սիրիական ճգնաժամի կարգավորման գործում աշխատել տարածաշրջանի երկրների, մասնավորապես Իրանի և Ռուսաստանի հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը'այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական կորպուսի ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Մենք կաշխատենք բոլոր խաղացողների հետ, որոնք կարող են լինել սիրիական ճգնաժամի կարգավորման մաս, հատկապես Պարսից Ծոցի խոշոր երկրների, այդ թվում Իրանի ու Ռուսաստանի հետ:

 

Մենք որոշել ենք դիվանագիտական նախաձեռնողականություն ցուցաբարել այդ խաղացողների նկատմամբ»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' ասել է Մոգերինին: