Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները կոնսուլտացիաներ են անցկացնում Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորման ծրագրի, ինչպես նաեւ այդ հարցի շուրջ հնարավոր բանակցությունների ձեւաչափի վերաբերյալ: Այդ մասին հունիսի 11-ին կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտնել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:
«Աշխատում Է շփման խումբը, կոնսուլտացիաներ են անցկացվում ռուսական կողմի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Մենք դեռեւս չենք խոսում բանակցությունների մասին, դրանք կոնսուլտացիաներ են, որոնց ընթացքում քննարկվում են կարգավորման ծրագիրը եւ բանակցությունների ձեւաչափը»,-ասել Է Դեշչիցան:
Հունիսի 8-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մասնակցել Է եռակողմ շփման խմբի նիստին՝ նվիրված երկրի արեւելքում խաղաղության հաստատման ծրագրի իրականացմանը, որը նա ներկայացրել Էր հունիսի 6-ին Նորմանդիա կատարած այցի ժամանակ: Հանդիպմանը ՈՒկրաինան ներկայացնում Էր Գերմանիայում հանրապետության դեսպան Պավել Կլիմկինը, Ռուսաստանը՝ Կիեւում ՌԴ-ի դեսպան Միխայիլ Զուրաբովը: Հանդիպմանը մասնակցել Է նաեւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: