Ռուսաստանը եւ Ուկրաինան գազի խնդրի շուրջ բանակցությունները կվերսկսեն շաբաթ օրը՝ հունիսի 7-ին, ինչ-որ որոշումներ հնարավոր Է ընդունվեն արդեն հունիսի 10-ին: Այդ մասին հունիսի 6-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կիեւի կառավարության մի աղբյուրի:

 

«Բանակցությունները կվերսկսվեն շաբաթ օրը եւ կշարունակվեն կիրակի եւ երկուշաբթի օրերին: Մենք սպասում ենք, որ ինչ-ինչ որոշումներ կընդունվեն երեքշաբթի օրը»,-հայտնել Է աղբյուրը: Նա նշել Է, որ Կիեւը կարող Է որոշում ընդունել՝ վճարելու 2013 թվականին մատակարարված գազի իր պարտքը:

 

Գազի հարցի շուրջ Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ ձեւաչափով եռակողմ բանակցությունների հերթական փուլից հետո, որը տեղի Է ունեցել հունիսի 2-ին Բրյուսելում, «Գազպրոմի»-ի եւ «Նաֆտոգազ»-ի ղեկավարները հունիսի 3-ին եւ 4-ին Բեռլինում բանակցություններ են վարել երկկողմ հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: