Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Էթինգերը, որը պատասխանատու Է Էներգետիկայի համար, համաձայնեցրել են Ուկրաինայի եւ ԵՄ-ի դիրքորոշումները գազի շուրջ Ռուսաստանի հետ հերթական բանակցությունների նախաշեմին, որոնք պլանավորված են սեպտեմբերի 26-ին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Յացենյուկի եւ Էթինգերի միջեւ սեպտեմբերի 23-ին Կիեւում կայացած հանդիպման արդյունքները:
«Կառավարության ղեկավարը Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ քննարկել Է Ուկրաինային ռուսական գազի մատակարարումների շուրջ Ռուսաստանի Դաշնության հետ եռակողմ բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները: Համաձայնեցնելով դիրքորոշումները՝ Յացենյուկն ու Էթինգերը հավաստել են թափանցիկության եւ գազի գնի ձեւավորման նկատմամբ շուկայական մոտեցման սկզբունքներով համաձայնության հասնելու ընդհանուր ձգտումը»,-նշել Է մամուլի ծառայությունը՝ չճշտելով համաձայնեցված դիրքորոշումների բովանդակությունը:
Սեպտեմբերի 26-ին Բեռլինում կկայանա գազի շուրջ հերթական եռակողմ հանդիպումը ՌԴ-Ուկրաինա-ԵՄ ձեւաչափով: Մոսկվան եւ Կիեւը մինչ այժմ չեն կարողանում համաձայնեցնել Ուկրաինայի համար ռուսական գազի գինը: Ռուսաստանն առաջարկում Է «Գազպրոմ»-ի եւ «Նաֆտոգազ»-ի փոխադարձ հայցերի քննարկման ժամանակաշրջանում 385 դոլար ժամանակավոր գին սահմանել հազար խորանարդ մետրի դիմաց: Իր հերթին ՈՒկրաինայի վարչապետն առաջարկել Է գնի երկու տարբերակ՝ ամռանը՝ 300 դոլար, ձմռանը՝ 380 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: