Եվրահանձնաժողովն առաջարկում Է գազի շուրջ նոր եռակողմ բանակցություններ վարել մինչեւ հուլիսի կեսերը: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել Է Էներգետիկայի եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը հուսով Է գազի հիմնախնդրի լուծումը գտնել ամռան ընթացքում, երբ պահեստարաններում բավականաչափ գազ կա, իսկ դրա պահանջարկը փոքր է:
«Անշուշտ, մենք գտնվում ենք նրբանկատություն պահանջող իրավիճակում,- ասել է Էթինգերը:- Այժմ հունիսն Է, ուստի այժմ հրատապություն չկա, բայց իմ հոգսը եւ իմ նպատակն ամառային ամիսներն օգտագործելն Է (հիմնախնդրի լուծման համար)»,- հավելել Է նա:
Էթինգերը նաեւ պատմել Է, որ մոտ օրերս կխոսի Ուկրաինայի նախագահի հետ, որպեսզի հաջորդ շաբաթ կազմակերպի երկկողմ բանակցություններ: Դրանից հետո նա ծրագրում Է Ռուսաստանին առաջարկել՝ քննարկելու մինչեւ հուլիսի կեսերը եռակողմ ձեւաչափով բանակցությունների հերթական փուլն անցկացնելու հնարավորությունը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: