ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններ է վարել Ուկրաինայի իրադրության շուրջ, ընդգծելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ուղղակի բանակցությունների անհրաժեշտությունը, տեղեկացնում է Սպիտակ տան հաղորդագրությանը:

 

Քննարկված հարցերի թվում եղել են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ իրադրության բորբոքումից խուսափելու անհրաժեշտությունը, «այդ թվում եւ միջազգային դիտորդներ եւ մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելություններ ուղարկելու ճանապարհով»:

 

Օբաման եւ Մերկելը ուղղակի բանակցությունների կոչ են արել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: «Նրանք նաեւ քննարկել են Ուկրաինայի կառավարությանը աջակցությունը շարունակելու անհրաժեշտությունը, որն աշխատում է կայունացնել տնտեսությունը եւ պատրաստվում է մայիսին նշանակված ընտրություններին»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: