Դոնեցկի մարզի Գորլովկայում գիշերը տեղի է ունեցել Ուկրաինայի զինվորականների, աշխարհազորայինների հրամանատարների, ԵԱՀԿ և Ռուսաստանի դիտորդների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Մինսկի հուշագրի իրականացումը: Այս մասին հայտնել է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինական զորքերի դուրս բերումը Դոնեցկի օդանավակայանից:

«Կան մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք կլուծվեն հուշագրի իրականացման պատրաստման գործընթացում: Սակայն հիմնական խնդիրը հրադադարի հաստատումն է»,-հայտարարել է Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Լենցովը:

 

Բանակցությունների արդյունքում՝ նոր համաձայնագրեր չեն ստորագրվել: