Ուկրաինայի արևելքում հատուկ ռազմական գործողություններ իրականացնոց ուժայիննները հայտնել են, որ աշխարհազորայինները շարունակում են հարձակվել անվտանգության ուժերի դիրքերի վրա՝ անտեսելով նախագահ Պորոշենկոյի խաղաղության ծրագիրը, իսկ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությնը պնդում են, որ Կիևի չի պահպանում հրադադարի խոստումը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Նախօրեին Պորոշենկոն հրաման էր արձակել հատուկ գործողություններին ներգրավված ուժային ստորաբաժանումների դադարեցնել ռամական գործողությունները, որը միտված է երկրի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

Այնուամենայնիվ, Պորոշենկոն հայտարարության մեջ նաև նշել էր, որ աշխարհազորայինների հարձակման դեպքում ուժայինները արժանի հակահարված կտան: