Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը չորեքշաբթի հայտարարել է, որ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներին հաջողվել է միջոցառումներ մշակել Ուկրաինայի արևելքում հրադադարի համար: Այս մասին հայտնում է newsru.com-ն:

 

«Այսօր կայացած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք մասնավորապես տանում են դեպի հուսալի փոխադարձ հրադադարի ռեժիմը»,- հայտնել է գերմանացի նախարարը:

 

Նրա խոսքով՝ կողմերը, մասնավորապես, կողմ են արտահայտվել ուկրաինացի սահմանապահներին և դիտորդներին ռուսական անցակետեր ուղարկելու մտքին: