Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը պետք է կարգավորված եւ խելամիտ գործընթաց լինի, հայտարարել է Թերեզա Մեյը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ վարած բանակցություններից հետո Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում: Դա երկու ղեկավարների առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ Թերեզա Մեյը կանգնել է Բրիտանիայի կառավարության գլուխ:

 

Մեյի խոսքով՝ Եվրամիությունից դուրս գալիս Բրիտանիայի նպատակը կլինի միության հետ մոտ տնտեսական կապերի պահպանումը:

 

«Մեզ որոշ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի որոշենք սկզբունքներն ու մեր նպատակներն այն բանից առաջ, երբ մենք սկսեք (դուրս գալու շուրջը) պաշտոնական բանակցությունները»,- ասել է Մեյն՝ ընդգծելով, որ բաժանման գործընթացը պետք է լինի առավելագույնս թափանցիկ եւ անցկացվի պարզ կանոններով:

 

Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկու կողմերն էլ ձգտում են հասնել Բրիտանիայի համար ավելի լավ արդյունքի, բայց Միացյալ Թագավորության կառավարությանը խորհուրդ է տվել ավելի արագ որոշել դուրս գալու կոնկրետ ժամանակային շրջանակները, հաղորդել է BBC-ն: