Եմենում հակամարտող կողմերը և Սաուդյան Արաբիայի ղեկավարած միջազգային կոալիցիան երկրում 5-օրյա հրադադարի շուրջ համաձայնության են եկել: Այս մասին հուլիսի 7-ին հայտնում է Elaph կայքը՝ վկայակոչելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրները:

 

 

Պաշտոնապես հրադադարի մասին կհայտարարվի հուլիսի 8-ին:

 

 

Զինադադարը կարող է երկարաձգվել մինչև Զոհաբերության տոնը՝ Աիդ ալ Ադհան, որով ավարտվում է մուսուլմանների համար սրբազան պահքի շրջանը՝ ռամադանը: Այս տարի այն կավարտվի հուլիսի 17-ին: