Մոսկվայի «Սպարտակը» նոր հարձակվող կունենա: Ակումբը «Բրագայի» հետ համաձայնության է եկել Զե Լուիշին ձեռք բերելու հարցի շուրջ:
24-ամյա հարձակողի համար մոսկովյան ակումբը կվճարի 6,5 մլն եվրո. տեղեկացնում է Record-ը:
Գործարքի ավարտի համար մնացել է կարգավորել մի քանի կետ: Նշվում է, որ տեղափոխության համար ֆուտբոլիստը պորտուգալական ակումբում բուժզննում չի անցել:
Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Զե Լուիշը 20 խաղում հեղինակել է 8 գոլ: