ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտնել է, որ ԱՄՆ ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի շուրջ։
«Թուրքիան հրադադար կհաստատի այն պայմանով, եթե քրդական ջոկատները 120 ժամվա ընթացքում ետ քաշվեն անվտանգ գոտի: «Խաղաղության աղբյուրի» ողջ ռազմական գործողություններն անմիջապես կդադարեցվեն քրդական ջոկատների ետ քաշվելուց հետո»,- Fox News-ի փոխանցմամբ` ասել է Փենսը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ նշելով, որ միլիոնավոր կյանքեր կփրկվեն։
This is a great day for civilization. I am proud of the United States for sticking by me in following a necessary, but somewhat unconventional, path. People have been trying to make this “Deal” for many years. Millions of lives will be saved. Congratulations to ALL!
16,5 тыс. человек(а) говорят об этом
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում բանակցություններ Է վարում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: