«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ է MLS վերադառնալուն:
The Salt Lake Tribune-ի տեղեկություններով՝ «Ռեալ Սոլթ Լեյքը» և «Սպարտակը» համաձայնության են եկել 28-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերի պայմանների վերաբերյալ:
Ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մաքքեյբը հաստատել է, որ բանակցություններն ընթանում են, միայն թե, նա նշել է, որ դրանք դեռևս չեն ավարտվել:
Մովսիսյանն այս ակումբում հանդես է եկել մինչև 2010 թվականը: