Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին ներկայիս իշխանության օրոք, և ներկայիս հակամարտությունը նրա համար մշտական կլինի։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը բացառել էր Ուկրաինայի՝ ռազմական գործողությունների ժամանակ դաշինքին միանալը»,-գրում է Մեդվեդևը։

Ըստ նրա՝ գործնական առումով դա նշանակում է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ում Ուկրաինայի կարիքը չունի, «քանի դեռ այս պետության գոնե մի մասը պահպանված է ներկայիս տեսքով»։

«Հետևաբար, նացիստական Ուկրաինայի համար հակամարտությունը մշտական է լինելու»,- գրել է ԱԽ փոխնախագահը և կարծիք հայտնել, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը դրանից հետո չի խնդրի անդամակցել ՆԱՏՕ-ին։

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամների առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 11-12-ը՝ Վիլնյուսում, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը «աջակցության և համերաշխության հստակ ազդանշան կուղարկի Ուկրաինային», ինչպես նաև վստահեցրել է, որ Ուկրաինայի ապագան կապված է դաշինքին անդամակցելու հետ։