Ռուսաստանը կոչ Է անում ԵԱՀԿ-ին՝ կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստ անցկացնել եւ քննարկել Ուկրաինայի հումանիտար իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը:

 

«Մենք այսօր մշտական խորհրդի շտապ նիստ հրավիրելու հարց ենք դրել Ուկրաինայի հումանիտար իրադրությունը քննարկելու համար. այն վատ Է եւ շարունակում Է վատթարանալ»,-ասել Է նա:

 

«Այսօր իսկ Շվեյցարիայի նախագահության միջոցով մշտական խորհրդի որոշման նախագիծ ենք առաջադրել, որով պահանջվում Է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ուկրաինական ուժերը դուրս բերել հակամարտության գոտուց, Ուկրաինայի կառավարությունը պետք Է հումանիտար միջանցքներ ստեղծի քաղաքացիական անձանց համար, անհապաղ թույլատրի պարենամթերքի եւ մարդասիրական այլ օգնության առաքումը»,-հավելել Է Կելինը:

 

Նա այն կարծիքին Է, որ Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողության շարունակումը կարող Է հանգեցնել հումանիտար աղետի: