Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն «առաջիկա ժամերին կժամանի Մոսկվա. Ռուսաստանի մայրաքաղաքում ծրագրված են Ուկրաինայի իրադրության շուրջ նրա բանակցությունները ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»: Այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:
«Ամենայն հավանականությամբ, նա կարծարծի Ուկրաինայի հետ կապված հարցեր,-նշել է դիվանագետը:- Կլսենք՝ ինչ է նա առաջարկում»:
Մեշկովն ընդգծել է «Ուկրաինայում իրադրությունն իրավական դաշտ վերադարձնելու» անհրաժեշտությունը: «ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որը պետք է նպաստի դրան»,- հավելել է դիվանագետը: