Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել Է Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Բանակցությունների գլխավոր թեման լինելու Է Ուկրաինայի իրադրությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Մերկելը Օբամային կտեղեկացնի «նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքների մասին: Բացի այդ կարծարծվեն առետրի, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:
Ինչպես նշում Է BBC-ն, Գերմանիան եւ ԱՄՆ-ը տարակարծություններ ունեն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը վերաբերող մի քանի հարցերում: Մասնավորապես, Մերկելը դեմ Է ուկրաինական բանակին զենք մատակարարելուն, ինչն ԱՄՆ-ում առաջարկում են քաղաքական գործիչներից ոմանք:
Վաշինգտոնից հետո ԳՖՀ-ի կանցլերը մտադիր Է այցելել Օտտավա: