Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը հուլիսի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հերթական հեռախոսազրույցն են անցկացրել Ուկրաինայի իրադրության շուրջ: Այդ մասին ասված Է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

 

«Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը այսօր առավոտյան միասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց են անցկացրել Ուկրաինայի իրադրության շուրջ: Նրանք ընդգծել են այն համաձայնության իրագործման կարեւորությունը, որը երեկ Բեռլինում Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ կնքվել Է երկկողմ հրադադարի հասնելու համար»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Հուլիսի 2-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարները երկժամյա բանակցություններ են վարել Բեռլինում. դրանց հիմնական արդյունքը դարձել Է համատեղ հռչակագրի մշակումը, որում կողմերը հավաստել են Ուկրաինայում խաղաղության հասնելու պարտավորությունը: Հռչակագիրը նպատակամղված Է Ուկրաինայում կայուն հրադադարի հասնելուն: Դրա համար գլխավոր մեխանիզմ պետք Է դառնա շփման խմբի աշխատանքը, որը պետք Է վերսկսվի հուլիսի 5-ից ոչ ուշ:

 

Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները կոչ են արել Մոսկվային՝ օժանդակել շփման խմբի հանդիպման կազմակերպմանը, որի ընթացքում պետք Է որոշվեն զինդադարի պայմանները: Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում նաեւ խնդրանք Է հայտնվել ՌԴ-ին՝ «որպես միջնորդ հանդես գալու» աշխարհազորայինների հետ հանդիպումներում եւ նրանց դրդել նստելու բանակցությունների սեղանի շուրջ եւ համաձայնության հասնելու Ուկրաինայի իշխանությունների հետ:

 

Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը, բացի այդ, պաշտպանել են ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ հսկողություն սահմանելու վերաբերյալ նախօրյակին Բեռլինում ընդունված դրույթները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: