Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 16-ին Փարիզում ընդունել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին. կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ մղվող պայքարը եւ Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:
«Պետության ղեկավարը պետքարտուղարին խնդրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային փոխանցել իր շնորհակալությունն այն աջակցության համար, որն ԱՄՆ-ը ցուցաբերեց անցյալ շաբաթ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո: Հանրապետության նախագահը եւ պետական քարտուղարը համաձայնություն են ձեռք բերել ահաբեկչության դեմ պայքարի գործում երկկողմ համագործակցության հետագա ուժեղացման շուրջը»,- ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:
ՌԻԱ Նովոստին նշում Է, որ Օլանդը եւ Քերին քննարկել են օրակարգի հրատապ հարցերը, մասնավորապես, այն ջանքերը, որոնք «նորմանդական ձեւաչափի» շրջանակներում ձեռնարկվում են Ուկրաինայի ճգնաժամի լուծման համար: Նրանք նաեւ արծարծել են Սիրիայի, Իրաքի եւ Լիբայի իրադրությունը: