Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ նրա ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդը քննարկել են Եվրամիության (ԵՄ) եւ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջեւ երկխոսության հաստատման միջոցները, ինչպես նաեւ վստահություն են հայտնել Ուկրաինայի ճգնաժամի լուծման գործում փոխզիջում գտնելու հնարավորութ յան վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կարեւոր համաձայնություններ են ձեռք բերվել մեր համագործակցության մի շարք հրատապ հարցերում Ֆրանսիայի աջակցության վերաբերյալ, քննարկվել են Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ երկխոսության հաստատման հնարավորությունները»,- հայտարարել Է Նազարբաեւը լրագրողներին:
«Մենք նաեւ համադրել ենք ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ մեր մոտեցումները: Այստեղ մենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ունենք միատեսակ դիրքորոշումներ: Մենք կցանկանայինք, որ շփման կետեր գտնվեին այդ ճգնաժամի հաղթահարման համար, ճգնաժամ, որը ոչ մեկին չի օգնում, վատթարացնում Է միջազգային իրադրությունը եւ վատ Է ազդում ոչ միայն Եվրոպայի եւ Ասիայի, այլեւ ամբողջությամբ վերցված աշխարհի տնտեսության վրա»,- ասել Է Նազարբաեւը
«Մենք կարծում ենք, որ կան փոխզիջումների հասնելու հնարավորություններ: Ես իմ կողմից պատրաստ եմ դրա համար գործադրելու Ղազախստանի ջանքերը, եւ Ֆրանսիայի նախագահը այս հարցում պաշտպանում Է մեր ջանքերը»,- եզրափակել Է Նազարբաեւը:
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ ՌԴ-ի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը պետական այցով Ղազախստան Է ժամանել դեկտեմբերի 5-ին: Ակորդում (Ղազախստանի նախագահի նստավայրում) կայացել են պետությունների ղեկավարների բանակցությունները՝ նեղ եւ ընդլայնված կազմերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: