Վրաստանի նախգահ Գեորգի Մարգվելաշվիլին հունվարի 13-ին Թբիլիսիում հանդիպում Է ունեցել Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասի հետ եւ քննարկել ԵՄ-ին Վրաստանի ասոցացումը, ինչպես նաեւ վրացական տարածաշրջանների եւ Ուկրաինայի իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին :

 

«Ընդլայնված հանդիպմանը Գեորգի Մարգվելաշվիլին եւ Տաավի Ռիյվասը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաեւ Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի իրականացման գործընթացը: Վրաստանի նախագահը ուշադրությունը հրավիրել Է Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի հեռանկարների վրա»,-հաղորդել Է նախագահի մամուլի ծառայությունը:

 

Կողմերը քննարկել են նաեւ Ուկրաինայի, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իրադրությունը, որոնք չեն վերահսկվում երկրի կենտրոնական իշխանությունների կողմից:

 

Վրացական կողմը հուսով Է, որ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում, որը 2015 թվականի մայիսի 21-22-ին տեղի կունենա Ռիգայում, որոշում կընդունվի Եվրամիության հետ Վրաստանի անայցագիր ռեժիմի վերաբերյալ:

 

Էստոնիայի վարչապետը գործարարների պատվիրակության հետ երկօրյա պաշտոնական այցով Վրաստան Է ժամանել հունվարի 12-ին: Նախօրյակին երկու երկրների վարչապետները բանակցություններ են վարել դեմ առ դեմ, ինչից հետո տեղի Է ունեցել ընդլայնված ձեւաչափով հանդիպում: Ռիյվասի հետ հանդիպում Է ունեցել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին: